Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք          Տեսանյութ.Չկա տնտեսվարողների նկատմամբ շատաժ և տեռոր, ՊԵԿ-ը նախընտրում է գնալ բանակցությունների ճանապարհով       Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո    

29 մայիս 2024 16:37

Տեսանյութ.ԱԺ-ում Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ պատգամավորների միջև

ԱԺ-ում Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ պատգամավորների միջևԲյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մթնոլորտը լարվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ քննարկմանը ներկայացել է ոչ թե ՆԳ նախարարը, այլ ՆԳ փոխնախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Վահե Ղազարյանը պետք է ներկայանա ԱԺ, և պահանջեց ասել՝ նա գալու է, թե ոչ, որպեսզի հասկանա՝ ինքը մասնակցելու է նիստին, թե ոչ։ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, որ Ղազարյանը տեղեկացրել է, որ չի գալու։

Մանուկյանն էլ հակադարձեց, թե «Վահե Ղազարյանը վախեցա՞վ գա նիստին», ինչին ի պատասխան Քոչարյանն էլ հակադարձեց, թե «Ձեզանից ոչ ոք չի վախենում»։

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ վարողների անմիջական պարտականությունն է ապահովելը, որ նախարարները ներկայանան նիստին։
Քոչարյանն էլ վրդովվեց, թե «իրենց պարտականությունները լավ գիտեն»։ Քանի որ Քոչարյանը ձեռքով էր խոսում՝ Վարդանյանն ասաց. «Մատդ ծալի», Քոչարյանն էլ փորձեց հակադրել, բայց նախադասությունը կիսատ թողեց. «Մատդ..., ո՞նց ես խոսում, եկել ես խանգարե՞լու նիստը»։

Արթուր Խաչատրյանն էլ միջամտեց, թե «Միայն գիտեք ձեր պարտականությունները, թե պարտավոր եք կատարել դրանք»։ Քոչարյանը պահանջեց չխանգարել նիստը. «Մենք եկել ենք աշխատել, չխանգարեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր