2020-2023թթ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները նույն ցեղասպանության շարունակությունն են 21-րդ դարում          Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական       Հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, ահա թե ինչպես պիտի վառ պահենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը    

30 մայիս 2024 14:41

Այդ ինքնաթիռները կոչնչացվեն.Մեզ փորձում են հասկացնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատրաստ են բառացիորեն ամեն ինչի

Այդ ինքնաթիռները կոչնչացվենՄեզ փորձում են հասկացնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատրաստ են բառացիորեն ամեն ինչիՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երկար ժամանակ F-16 կործանիչները որպես առաքման միջոց է օգտագործել միջուկային համատեղ առաքելությունների ժամանակ: Այս առումով, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Ռուսաստանն Ուկրաինային այս կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես «ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում»։

«Նրանք փորձում են մեզ հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի»,- ասել է Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին։

Նա հավելել է, որ կործանիչների մատակարարումը չի փոխի իրավիճակը մարտական գոտում։

«Այդ ինքնաթիռները կոչնչացվեն, ինչպես ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող այլ զինատեսակներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

F-16-ը չորրորդ սերնդի ամերիկյան կործանիչ է, որը կարող է առաքել մարտավարական միջուկային զենք, ապահովել կրակային աջակցություն, որսում և օդային հետախուզություն իրականացնել: Ուկրաինան պետք է ավելի քան 60 F-16 ստանա Բելգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Նորվեգիայից։ Առաջին մատակարարումները սպասվում են ամռանը։ Մայիսի 24-ին ուկրաինացի օդաչուների առաջին ծումբն ավարտել է ԱՄՆ-ում F-16-ով թռչելու դասընթացները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր