Տեսանյութ.Եկել եք ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց. Սրբազանը հորդորեց ոստիկաններին չսրել իրավիճակը
Հանդարտվեք, ոչ մեկ չշարժվի։ Դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ փորձելով հանդարտեցնել ոստիկաններին։
«Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, եկել եք ի՞նչ, ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, հետ գնացեք, փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասն էլ փակել եք դուք»,-հայտարարեց Սրբազանը։
Նշենք, որ Հրապարակում իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են հրմշտելով հեռացնել ակցիայի մասնակիցներին, մեքենաներն էլ՝ տեղափոխում են։ Ոստիկանները պահանջեցին քաղաքացիներին հետ գնալ և դուրս գալ երթևեկելի մասից։
Բագրատ Սրբազանն էլ պահանջեց՝ ոստիկաններին հետ քաշվել, գնալ՝ ելման դիրքեր։