Տեսանյութ. 27-ամյա կինը պատմել է՝ ինչպես է հող փորելու բրիչով սպանել 63-ամյա համագյուղացուն
![27-ամյա կինը պատմել է՝ ինչպես է հող փորելու բրիչով սպանել 63-ամյա համագյուղացուն 27-ամյա կինը պատմել է՝ ինչպես է հող փորելու բրիչով սպանել 63-ամյա համագյուղացուն](https://i.ytimg.com/vi/7nx4kWvXI8M/hqdefault.jpg)
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:
Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Հանցագործության գործիք բրիչը վերցվել է:
Օձունցի 27-ամյա կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել է տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր եղել հարվածի 3 հետք։
Կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն, հաջորդ օրը խոստովանել էր արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչովհարվածներ է հասցրել Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է: