Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա          «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին       Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին    

31 մայիս 2024 08:45

Անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները

Անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողություններըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Վեհափառ Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու ՀՀ ոստիկանական ուժերի գործողության վերաբերյալ:

Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ դրսևորված ամոթալի ու դատապարտելի գործելակերպը հարված է Հայոց պետականության հիմերին, պետության հեղինակությանը ու ազգային արժանապատվությանը:

Հայոց Եկեղեցու առաքելությունը միշտ ուղղված է եղել Հայոց անկախ պետականության վերակերտմանը և պետության զորացմանը: Հետևաբար, անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները:

Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել։

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհը և վերահաստատի համերաշխությունը մեր ժողովրդի զավակների կյանքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր