10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

31 մայիս 2024 16:28

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 կետերով

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 կետերովՆյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները հրապարակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործով մեղադրական դատավճիռը. նա մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր 34 կետերով, հայտնում է svoboda.org-ը:

Խոսքը 2016-ի նախագահական ընտրություններից առաջ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարված գումարները թաքցնելու նպատակով փաստաթղթղերը կեղծելու հարցով գործի մասին է:

Մեղադրական դատավճռի հիման վրա դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հուլիսի 11-ին։ Այսպիսով, Թրամփը կարող էր դատապարտվել ընտրություններից առաջ։ Նրան կարող է սպառնալ տուգանք, պայմանական պատիժ կամ փաստացի ազատազրկում։ Սպասվում է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի վճիռը կայացնելուց հետո:

Թրամփը դատարանում պնդել է իր անմեղությունը:

Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվում քրեական հանցագործության համար:

Նշվում, է, որ ԱՄՆ նախկին նախագահը փաստաթղթերի կեղծման գործով երդվյալ ատենակալների մեղադրական դատավճռից հետո իրեն «քաղբանտարկյալ» է հայտարարել։

«Ես մեղավոր ճանաչվեցի կեղծված դատավարության արդյունքում, ես քաղբանտարկյալ եմ», - ասվում է Թրամփի նախընտրական կայքի գլխավոր էջում։

Նա նաև «խայտառակություն» է անվանել երդվյալ ատենակալների մեղավորության որոշումը և ասել, որ անմեղ է և «պայքարելու է մինչև վերջ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր