Հունվարի ուղևորափոխադրման քանակի հիման վրա 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ          Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել       Բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս մխրճվել է խանութի մեջ, կան տուժածներ    

31 մայիս 2024 11:47

Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը

Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերըՍրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով: Այս մասին իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։


Նա նաեւ նշել է. «Այսպես, Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է, որ.
«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։


«Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։
Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը և տեղեկացրե՛ք այլոց»,- գրել է Վարուժան Գեղամյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր