Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան
![Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1705515227_ilham-aliev.jpeg)
«ՀՀ իշխանության խոսույթի այն պնդումները, թե սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսվեց Արցախից, շարունակվեց ադրբեջանական ագրեսիաներին լռությամբ արձագանքելով, հետո` Տավուշ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ չեն եղել և գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկվել:
Իվանյան բնակավայրը 90-ականներին ոչ միայն հայտնի էր որպես Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի դեմ օգտագործվող կրակակետի և հայկական բնակավայրերից մարդկանց առևանգելու կենտրոնակայանի, այլ նրանով, որ հետագայում դրա` տարբեր տեղերից բերված բնակիչներն, ադրբեջանական ներքաղաքական պայքարի զոհեր դարձան, ինչը ժամանակին հենց ադրբեջանցիները գաղտնազերծեցին:
Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան»: