Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

31 մայիս 2024 19:43

Տեսանյութ.Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը

Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումըՔիչ առաջ տեղեկացա, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում 4 հոգի վնասվածքներ ունեցող մարդիկ կան, այդ թվում՝ սրտային անբավարարություն ունեցող մարդ, որը վատ է զգում, այնտեղ հիմա բժիշկ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Անմիջապես շտապ օգնություն է պետք Կենտրոնի բաժնում, 4 հոգի մարմնական վնասվածք ունի»։

Նա նշեց, որ նախարարության մոտ է եղել, երբ հրմշտոցը սկսվել է։ «Իմ մոտ տպավորություն է, որ սադրիչներ են գործել և շարժման տրամաբանությունը բոլորս գիտենք, որ առանց բռնության է։ Այս ամենը պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը։ Ոստիկանության ներկայացուցիչներ են մոտեցել ու հայտնել են, որ իրենց ծակել են։

Ես այս տեղեկությունը փոխանցել եմ Բագրատ Սրբազանին, նա հայտարարեց, որ եթե նման բան է եղել, ապա այդ մարդկանց պետք է բացահայտել։ Ոստիկաններից մեկը անգամ հագուստը բարձրացրեց ու որովայնի վրա մոծակի կծածի նման մի բան ցույց տվեց, որը պնդեց, որ բզի հարված է։ Գնահատական չեմ տալիս, փաստն եմ արձանագրում»,- է նշել է Մելիքյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր