ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 հուն 2024 10:38

Երևան-Գյումրի ավտոճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել․կա զոհ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել․կա զոհԱյսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և  կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ վարորդի դին դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր