10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

01 հուն 2024 14:02

Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսականին

Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսականինԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելարին։ Վերջիններս մեղադրվում են Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին է վկայում Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։
 
Համաձայն գործի նյութերի՝ կոնգրեսականը և նրա կինը Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունից 2014 թ․ դեկտեմբերից մինչև 2021 թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կաշառքի տեսքով գումար են ստացել, ինչը լիովին վերահսկվել է Ադրբեջանի կառավարությանը կողմից։
 
Գումարների փոխանցումը եղել է նաև մեքսիկական բանկերից մեկի վերահսկողության տակ։ Կաշառքները փոխանցվել են Իմելդա Կուելարի անունով բացված կեղծ ընկերություններին, իբրև խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրեր։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության, ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար։ Ամերիկացի օրենսդրին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, ինչպիսիք են օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, կաշառք ստանալու դիմաց դավադրության, փողերի լվացման հոդվածները։
 
Այս բոլոր կետերով մեղավոր ճանաչվելու դեպքում վերջիններիս սպառնում է երկար տարիների ազատազրկում։ Երեկ զույգը առաջին անգամ ներկայացել է դատարան, որտեղ որոշվել է ազատել նրանց 100 հազար դոլար գրավի դիմաց։
Սա առաջին անգամը չէ, որ ալիևյան վարչակազմը փորձում է այս կերպ իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու քաղաքականություն։
Ցավում ենք, որ Ադրբեջանն ունի այն վստահությունը, թե նավթադոլլարներով կարելի է գնել ճշմարտությունը և կամ նույն խավիարային դիվանածախությամբ ծածկել մարդկության դեմ կատարված սեփական` միջազգային դատապարտման արժանի քայլերը։ Տեղին է նշել, որ ըստ ամերիկյան պարբերական Politico-ի, Բաքուն Վաշինգտոնում իր շահերն առաջ մղելու դիմաց Friedlander Group-ին վճարել է ավելի քան 800 հազար դոլլար, ընդ որում՝ ֆինանսական փոխանցումներն այդ կազմակերպությանը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ամենածանր ամիսներին՝ մարտից մինչև սեպտեմբեր՝ արևմտյան մայրաքաղաքներից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։
 
Politico-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ադրբեջանական կառավարությունից շռայլ վարձատրություն է ստացել նաև մեկ այլ ամերիկյան լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, որը մասնավորապես ձգտում էր հասնել նավթով հարուստ Ադրբեջանին «ականազերծման համար» Միացյալ Նահանգների պետբյուջեից 15 մլն դոլարի հատկացմանը, որի համար Ադրբեջանի կառավարությունը BGR Group ընկերությանը փոխանցել է 240 հազար դոլար։
 
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարում է կոնգրեսականի նյութապաշտական մոտեցումները։ Ադրբեջանին անարդարացի և երեսպաշտ քայլերի համար ուղիղ մեղադրելը և պատասխանատվության կոչելն արդեն իսկ թվում է ժամանակավրեպ, քանի որ վերջին տարիների ընթացքում գործված և ոչ մի հանցանք` լինի էթնիկ զտում, թե կամայական առևանգում, չարժանացավ պատշաճ և անհրաժեշտ հետևանքներ ենթադրող պատժի։ Ուստի Ամերիկայում սեփական շահերի տարածման նմանօրինակ փորձերը չեն կարող և չպիտի արժանան միջազգային հանրության լռությանն ու անտարբերությանը։
 
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ արդարադատության նախարարության հետևողական քայլերը և կոչ անում համապատասխան իրավական գործընթացներով կանխել նույնօրինակ դեպքերը, որոնք իրենց էությամբ ուղղված են Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։
 
ԳԱՐԴՄԱՆ ՇԻՐՎԱՆ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՀՀՄ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր