Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

03 հուն 2024 10:36

Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կան զոհեր

Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կան զոհերԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հաստատել է մի քանի մարդու մահը և «նյութական վնասը»։ Սիրիայում մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ սպանվել է առնվազն 12 իրանամետ մարտիկ։

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը (հեռարձակվում է Դուբայից), ավիահարվածներ են հասցվել Հալեպի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքի՝ Հայյանի պղնձաձուլարանի վրա։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել և մի քանի հրթիռ խոցել։

Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ հարձակման թիրախ է դարձել այն տարածքը, որտեղ գտնվում է սիրիական բանակի կողմից կռվող «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինների ճամբարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր