10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 հուն 2024 14:24

Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է իր և Աննա Հակոբյանի վերաբերյալ «խնամքով թաքցված» գաղտնիքի մասին հրապարակումներին

Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է իր և Աննա Հակոբյանի վերաբերյալ «խնամքով թաքցված» գաղտնիքի մասին հրապարակումներինԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և քրոջ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ արված հրապարակումներին, թե իրենք իբր «խնամքով թաքցրել են», որ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության անդամ են եղել:

«Նյութին ծանոթանալուց հետո մտածեցի փնտրեմ գտնեմ իմ էն հարցազրույցները, որտեղ խոսել եմ էն մասին, որ երգել եմ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության «Մանկունք» երգչախմբում եւ եղել եմ Եկեղեցու երիտասարդաց միության անդամ, բայց անգամ հարցազրույց փնտրելու կարիք չեղավ.

Թե բա թաքցրած դրվագ, թե բա խնամքով թաքցնում են.
Իսկ դուք, երբ ինչ որ բան թաքցնում եք, կամ փորձում եք թաքցնել, ձեր պաշտոնական էջում նշում ե՞ք էն, ինչը «խնամքով թաքցնում» եք»,-գրել է Հրաչյա Հակոբյանը:

Նշենք՝ Yerkir.am-ն ավելի վաղ գրել էր, թե Հրաչյա Հակոբյանը ժամանակին եղել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության անդամ, իսկ քույրը՝ Աննա Հակոբյանը, Եկեղեցու Հայորդյաց տան սան: Հրաչյա Հակոբյանը նաև երգել է եկեղեցու երգչախմբում:

Լրատվամիջոցը նշել է, թե իր ձեռքի տակ է հայտնվել 1993-1994 թթ. արխիվային մի լուսանկար, որի մեջ հենց Հրաչյա Հակոբյանն էլ կա՝ եկեղեցականների հետ:

Yerkir.am-ը պնդել է, թե կենսագրության այս դրվագը «Հակոբյանները խնամքով թաքցնում են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր