Նիկnլ Փաշինյանը Բաքnւ մեկնելnւ hրավե՞ր է uտացել
![Նիկnլ Փաշինյանը Բաքnւ մեկնելnւ hրավե՞ր է uտացել Նիկnլ Փաշինյանը Բաքnւ մեկնելnւ hրավե՞ր է uտացել](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1551875132_50909103_1852612104866733_5077955497806528512_n.thumb.jpg)
Բաքուն, չնայած քննադատական մեծ ալիքին, մեծ թափով է պատրաստվում այս միջոցառմանը: Դրան հրավերներ են ստացել բազմաթիվ երկրների ղեկավարներ:
MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր ուղարկվել է: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այս միջոցառումը դիտարկում են որպես հարթակ, որտեղ, հնարավոր է, ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»: Եվ սա Բաքվի վերջնական հաղթանակը կլինի:
Նախ, Հայաստանի վերջնական ծնկի բերելն ու փաստացի կապիտուլյացիայի ակտը կստորագրվի Բաքվում՝ թշնամի երկրի մայրաքաղաքում պարտվող երկրի առաջնորդի կողմից: Եվ եթե դա տեղի ունենա հենց այս սցենարով, ապա սա իսկապես մեծագույն հարված է ամբողջ հայության համար:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս միջոցառումը օգտագործելու է իր տրիումֆը աշխարհի առաջ կապիտալիզացնելու համար՝ ներկայացնելու են վերջին տարիների «հաղթանակները» հայատյաց քաղաքականության հիմքով, Արցախի օկուպացիան իրեն շահեկան դիրքերից, անշուշտ խոսելու է «Ադրբեջանին պատկանող Զանգեզուրից, Իրևանից» ու մյուսի մասին, տարածքային հավակնություններ է ներկայացնելու ՀՀ-ին: Եվ պատասխանող նորից չի լինելու, անգամ եթե այդ ամենի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գտնվի Բաքվում:
Մյուս կողմից, Երևանն ու Բաքուն այսպիսով կվերահաստատեն վերջին ամիսների իրենց դիրքորոշումը, թե միմյանց հետ հարցեր լուծելու համար միջնորդների կարիք չունեն: Տարիներ շարունակ խոսվում էր այն մասին, որ պայմանագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կստորագրվի կա՛մ Մոսկվայում, կա՛մ Բրյուսելում: Մինչդեռ Փաշինյան-Ալիև-Էրդողան տանդեմը այլ բան են որոշել:
MediaHub-ը փորձեց ԱԳՆ-ից ճշտել՝ Փաշինյանը Բաքու մեկնելու հրավեր ստացե՞լ է: Մեր զանգերն ու հաղորդագրությունները, սակայն, մնացին անպատասխան:
Հիշեցնենք, 2023 թվականի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի հայտարարությունից տեղեկացանք, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջել է Բաքվին։ Նույն պայմանավորվածության կոնտեքստում Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, այդ թվում և ԶՊՄԿ պահակին սպանած հանցագործին: