Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

03 հուն 2024 12:46

«Փաշինյանը 300 մլն դրամը քամուն է տվել, Քր․ օրենսգրքում դրա համար կա հոդված, ձեր պարտականությունն է ձերբակալել նրան»․ Պարույր Հայրիկյանը՝ ՔԿ-ին

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ցույց են անում Քննչական կոմիտեի շենքի մոտ։ Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ անցկացված ցույցի ժամանակ ձերբակալվել է 28 անձ։
 
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել վերանշյալ 28 անձի ձերբակալել։ Քննչական կոմիտեից փոխանցել են, որ որեւէ պաշտոնյան չի իջնելու ու չի խոսելու ժողովրդի հետ, հորդորել են դիմում գրել եւ սահմանված կարգով հերթագրվել ընդունելության համար։
 
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ որեւէ պետական պաշտոնյանի համար երանելի կլիներ հնարավորություն ունենալ խոսելու իր երկրի քաղաքացիների հետ։

«Այս կեցվածքն արդեն ցույց է տալիս, որ իրենք մեզ հետ կապ չունեն։ Բայց ես ուզում եմ մի հիշեցում կատարել՝ մենք հիմա Քննչական կոմիտեի դիմաց ենք, երկու անգամ Դատախազությունը պաշտոնական գրություն է ուղարկել ՔԿ-ին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի եւ իր մերձավորների հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է որպես կոռուպցիոն հանցագործություն նշված մի քանի քրեական հոդվածների տիրույթում կատարված գործողություններին։ Ես հիմա ուզում եմ խոսել շատ որոշակի՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարի 12-ին որոշում է ընդունել հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Եվ այդ ժամկետների ընթացքում գործողությունները պետք է կատարվեին՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ եւ նախագիծ։ Տապալվել է, դա արդեն խախտում է, որովհետեւ մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվել։ Հետո երկրորդ անգամ ապրիլ ամսին կրկին տապալվել է։ 2020 թվականի վերջին մենք պետք է ունենայինք հիմնական օրենքի նախագիծ։ Հետո նորից 2022 թվականի հունվարին որոշում է ընդունվում, որ մինչեւ հուլիս պետք է լիներ հայեցակարգ, մինչեւ տարեվերջ՝ նախագիծ։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տրվում է 700 հազար դրամ, այս ընթացքում 300 մլն դրամ է տրվել եւ ոչինչ չի արվել։ 300 մլն դրամը քամուն է տրվել, Քրեական օրենսգրքում կա հոդված՝ ապօրինի աշխատավարձ ստանալու համար քրեական պատասխանատվություն է»,- ՔԿ շենքի մոտ հայտարարեց Հայրիկյանը։
 
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավական ակտերի խախտումով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն։ Նա դիմեց ՔԿ-ին․ «Ձեր պարտականությունն է դատախազության կողից ձեզ փոխանցված գրության հիման վրա ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախկին ու ներկա նախարարներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր