Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը          Վարդան Ղուկասյանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը       Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուն 2024 12:31

Տեսանյութ.Ըստ Միրզnյանի՝ Արցախի hարցը կnրծանարար մnլnրnւթյnւն է

Ըստ Միրզnյանի՝ Արցախի hարցը կnրծանարար մnլnրnւթյnւն էԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է, ներկայացնում է 2023 թվականի բյուջեի կատարողականն՝ իրենց մասով։ 

Նրան հարց ուղղելու ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ բյուջեն աննպատակ է ծախսվել, քանի որ այն, ինչ գրված է եղել ԱԳՆ ծրագրում, չի կատարվել։

«Նույն ՀԱՊԿ-ի մասով, Արցախի մասով, սահմանազատման հարցի մասով։ Այսինքն՝ արդյունքում դառնում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, բայց չեն կատարվում ծրագրում նշված կետերը։ Փոխարենը կատարվում են Ադրբեջանի պահանջները»,- նկատեց նա։

Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կիսում պատգամավորի գնահատականները։

«Ձեր գնահատականները մոլորություն եմ որակում, եթե ավելի պարզ՝ կործանարար մոլորություն։ Տասնամյակներով մեզ ներարկված մտածելակերպն է, որ մեզ հանգեցրել է այն կոտրած տաշտակին, որի առջև մենք կանգնեցինք վերջին տարիների ընթացքում»,- նշեց նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր