10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

04 հուն 2024 14:02

Ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է՝ Արցախը «պավադոկ» է․ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել»․ Դուք ակնկալում էիք, որ Ալիեւը կհանդուրժի՝ մի երկիր, երկու նախագա՞հ

Ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է՝ Արցախը «պավադոկ» է․ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել»․ Դուք ակնկալում էիք, որ Ալիեւը կհանդուրժի՝ մի երկիր, երկու նախագա՞հ«Ասում եք՝ ով ուզում էր լիներ, նույն արդյունքն էր լինելու․ էս էլ երեւի նո՞ր ձեւ է քողարկելու այն հեղաշրջումը, որին ձեր ուժը մասնակցում էր այնտեղ։ Մենք ասում էինք՝ գնանք խոսենք, տեսնենք ի՞նչ փոխզիջումներ կարող են լինել, որոնք, անշուշտ, ցավոտ են, պայմանավորվում էինք մի բան, մի հանդիպում. դուք գնում էինք ջրում էիք այդ հանդիպումը։
 
Ձեր մասնակցությամբ խորհրդարանը ծովից-ծով ԼՂՀ-ի մասին ինչ-որ բանաձեւեր էր ընդունում, հենց մենք ինչ-որ հանդիպում էինք պայմանավորվում։ Վերջում էլ՝ արեցիք-արեցիք, ամեն ինչ ջրեցիք, փչացրեցիք, ասացիք՝ այս ղեկավարությունը հանձնողական է, բերեցիք ուրիշ ղեկավարի, որը երկու օրվա ընթացքում լուծարեց էդ միավորը, ստորագրեց թուղթ։
 
Ձեր, ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ, շատ հյութալի, մարմնեղ եւ անշեղելի էր»,- խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին հակադարձեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Էնտեղ հեղաշրջում չի եղել․ Արայիկ Հարությունյանը ձեռքերը լվացել՝ մի կողմ էր քաշվել եւ իր հայտարարությունները կան, որ Հայաստանը ձեռքերը լվացել՝ մի կողմ է քաշվել։
 
Ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է՝ Արցախը «պավադոկ» է․ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել։ Ինչ-որ տեղի ունեցավ՝ ձեր քաղաքականության նյութականացումն էր, մնացածը, ինչ-որ տեղի ունեցավ, նրա համար էր, որ դուք մեղադրեք։ Դուք ակնկալում էիք, որ Ալիեւը կհանդուրժի՝ մի երկիր, երկու նախագա՞հ, երկու բանա՞կ»,- արձագանքեց Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով Արցախի կորստի մասին մեղադրանքների շուրջ բանավեճը։

Արարատ Միրզոյանը նաեւ շարունակեց՝ ասելով, որ այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, տասնամյակներ հյուսվել է՝ ՀՀ ինքնիշխանության դեմ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արթուր Խաչատրյանը Արարատ Միրզոյանին ասաց՝ ծրագրի կատարողականի ձեր հաշվետվությունը խրոնոլոգիա է, որը բոլորս կարդացել ենք, արդյունքի մասին, ծրագրերի մասին որեւէ բան չունենք, արդյունքային որեւէ հաշվետվություն չներկայացրեցիք։
«Մայիսի 5-ի արդյունքը՝ ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը, հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը եւ բռնակցումը Ադրբեջանին․ իհարկե, դա փորձում եք ներկայացնել՝ Արցախի իշխանությունը եւ այլն․․․ Հայաստանն էր, որ նժարները հավասարեցնում էր․ դուք հետ քաշվեցիք՝ տեսաք ինչ եղավ։ Հիմա էլ խոսում են, Խոջալուի, այսպես կոչված ցեղասպանության մասին, ոչ մի ձայն չեք հանում»։ Ի դեպ, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին Արթուր Խաչատրյանի դիտարկումներին էլ Արարատ Միրզոյանը հակադարձեց՝ «Մեծ հարձակում, ներխուժում ՀՀ տարածք, չի եղել, միջադեպ էր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր