Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

05 հուն 2024 12:26

Հնարավոր կլինի՞ այնպիսի առաջնորդի ի հայտ գալը, ով կկարողանա պետությունը դուրս բերել քաղաքական ճգնաժամից, արդյունք կտա՞ն ակցիաները

Հնարավոր կլինի՞ այնպիսի առաջնորդի ի հայտ գալը, ով կկարողանա պետությունը դուրս բերել քաղաքական ճգնաժամից, արդյուկք կտա՞ն ակցիաներըԲողոքի ցույցերը Հայաստանում չեն դադարում արդեն մեկ ամսից ավելի և դարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենալուրջ մարտահրավերը վերջին չորս տարիների ընթացքում։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության բողոքի ցույցը գլխավորել է եկեղեցու ներկայացուցիչը։

Հանրահավաքների ֆոնին Փաշինյանն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին  «ազդեցության գործակալ» է և խոստացել է լուծել այդ հարցը մի քանի ամսում։ Բողոքի շարժման առաջնորդ Բագրատ Գալստյանյանին հակազդելու մեկ այլ միջոց, որն իշխանություններն են ընտրել, հակառակորդին արտաքին ուժերի, մասնավորապես Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ մեղադրելն է։

Հայ քաղաքագետ Արմինե Մանուկյանը sapa.media-ի հետ զրույցում ենթադրություն է արել, որ այս պահին Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Թեև բողոքի ակցիաները լայնածավալ են, սակայն դրանք դեռևս համակարգային չեն, ինչպես եղավ 2018 թվականին, երբ իշխանության եկավ ինքը՝ Փաշինյանը։ Բացի այդ, Փաշինյանը գիտի թե ինչպես վարվել նման իրավիճակում։ Այդ քաղաքական գործիչը ընդհանրապես սովոր է մինչև վերջ պայքարել իշխանության համար, քանի որ նույնիսկ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո կարողացավ դիմադրել»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Փորձագետի կարծիքով, այն, որ Հայաստանում 3 տարի շարունակ անընդհատ բողոքի ակցիաներ են, և այս անգամ ընդդիմությունն այդքան արագ համախմբվել է, ախտանիշ է այն բանի, որ հասարակությունը գնալով դժգոհում է ներկայիս վարչապետից և նրա ձեռնարկած քաղաքական քայլերից։

«Այն թե ինչպես կզարգանան բողոքի ակցիաները, կախված է այդ բողոքի գործողություններին իշխանությունների հետագա արձագանքից։ Եթե պատասխանը ​​հանգիստ լինի, ապա Փաշինյանը կպահպանի կառավարության ղեկավարի պաշտոնը: Բայց, եթե իշխանությունները չափազանց կոշտ արձագանքեն, ապա նույնիսկ նրանք, ովքեր դեմ են բողոքին, կարող են դուրս գալ փողոց»,- ասել է Մանուկյանը։

Վերլուծաբանը հավելել է, որ Հայաստանը բարձր մակարդակի քաղաքական տուրբուլենտություն ունեցող երկիր է, և նույնիսկ իշխանափոխության դեպքում դժվար թե հնարավոր լինի այնպիսի առաջնորդի ի հայտ գալը, ով կկարողանա պետությունը դուրս բերել քաղաքական ճգնաժամից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր