Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

05 հուն 2024 11:30

Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են. «ՉԻ»

Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են. «ՉԻ»ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը անընդունելի է համարել Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ։
 
«Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին»,–«Ազատության» հետ զրույցում ասել է նա:
«ՉԻ». Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են մեր իշխանավորները քաջաբար պայքարում, որ դրսի ուժերը Հայաստանի ներքին գործերին չմիջամտեն:
 
Հենց մեկը դրսից թթու խոսք է ասում սրանց հասցեին, թուր ու թվանք են բանեցնում, իրենց կոտորում:
 
Բայց…
Ինչ որ չենք հիշում, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանն իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը ու դրա համար պիտի ներողություն խնդրի, սրանցից ինչ-որ մեկը ծպտուն հանած լինի: Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են:
 
Ուժը մենակ մի հատ հասարակական կազմակերպության վրա է պատում, բայց որտեղ իսկականից պետք է արձագանքել, վախից սփրթնում են:

«Չորրորդ իշխանություն»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր