10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

07 հուն 2024 16:33

Իսրայելը բարդ արշավ է տանում բազմաթիվ ճակատներում, գտնվում է ուժեղ միջազգային ճնշման տակ, սակայն չի հրաժարվում իր նպատակներից

Իսրայելը բարդ արշավ է տանում բազմաթիվ ճակատներում, գտնվում է ուժեղ միջազգային ճնշման տակ, սակայն չի հրաժարվում իր նպատակներիցԻսրայելը ստիպված է ռազմական գործողություններ իրականացնել միանգամից մի քանի ճակատում՝ միևնույն ժամանակ գտնվելով ուժեղ միջազգային ճնշման ներքո, սակայն չի հրաժարվում իր նպատակներից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնական հրամանատարությունում կայացած հանդիպման արդյունքներով, գրում է Times of Israel-ը:

«Իսրայել պետությունը բարդ արշավ է տանում բազմաթիվ ճակատներում։ Մենք կռվում ենք հարավում, հյուսիսում և այստեղ՝ Հրեաստանում և Սամարիայում (Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի անվանումը-Խմբ.): Այս ջանքերը ձեռնարկվում են մեզ վրա բարդ միջազգային ճնշման պայմաններում։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել մի բանում. այն, ինչ նախկինում էր, այլևս չի լինի, մենք կփոխենք այս իրականությունը», - ասել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է վարչապետի գրասենյակը։

«Ես ապավինում եմ մեր զինվորներին, հրամանատարներին և անվտանգության ուժերին՝ Իսրայելն անվտանգ պահելու համար», - հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր