Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները այս օրերին ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման
![Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները այս օրերին ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները այս օրերին ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-05/1715776028_vostikanutyun.jpg)
Վերջինին չի մտահոգում անգամ ոստիկանական ուժերի պրոֆեսիոնալ առումով կատարյալ խեղճությունը: Առնվազն 3-4 ոստիկան է «գործի» լծվում մեկ հոգու ձերբակալելու, 4-5 ոստիկան՝ ձեռնաշղթաներ անցկացնելու համար, այն էլ՝ ենթակային գետին տապալելուց, վրան մի լավ նստելուց հետո: Հուժկու երկու ոստիկան հազիվ են կարողանում որդեկորույս մոր ձեռքերը զսպել, իսկ երիտասարդ մի ցուցարարի ոստիկանական մեքենա խցկելու համար կսմթում են նրա քամակը՝ արժանանալով վերջինիս հեգնանքին՝ «կճմթելու հատուկ կուրսե՞ր եք անցել»… Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները, այս օրերին, ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման, շատերի վրա թողնելով «փոշեկուլածների» տպավորություն, արատավորելով ոստիկանի, հանրային կարգուկանոնի պահապանի համբավը, պատիվը, պետական ծառայողի նկատմամբ հարգանքը, բայց պետական ոչ մի օղակ, պետական ոչ մի դեմք չի զսպում նրանց: Բոլորը ծառայում են մի անձի, որը մի քանի տարի առաջ, պարեկային ծառայության ներդրման օրերին, հրճվանքով ասում էր, թե ուսուցիչները թողնում են իրենց ասպարեզը եւ աշխատելու դիմում ներկայացնում նորաստեղծ այդ կառույցին, որտեղ մի քանի անգամ բարձր են վճարում:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ