Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին
![Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին](https://panorama.am/news_images/1005/3013215_1/448027210_427185373610904_8517080431486736681_n_1.thumb.jpg)
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:
«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները եւ ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Խախտումների մասին այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում: Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցեինք:
Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրապարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասաց նա: