Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

10 հուն 2024 11:14

Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. նախնական տվյալներով՝ հատել է ՀՀ սահմանը

Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. նախնական տվյալներով՝ հատել է ՀՀ սահմանըՆախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել է։

Տարբեր ԶԼՄ-ներ հայտնում են, որ նա հատել է ՀՀ սահմանն ու այստեղ ձերբակալվել։ «Փաստինֆոն» փորձում է լուրը ճշտել ՀՀ ՊՆ-ից և ԱԱԾ-ից, առայժմ որևէ մեկնաբանություն չկա։

Գլխավոր դատախազությունից հարցին, թե արդյոք քրեական գործ կա հարուցված՝ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր