Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու       Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա    

11 հուն 2024 09:29

Ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում. ինչպե՞ս են ուզում նվազեցնել այն. «Փաստ»

Ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում. ինչպե՞ս են ուզում նվազեցնել այն«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը:

Տհաճ վիճակում չհայտնվելու համար, մեր տեղեկություններով, փորձ է արվել էլի ոստիկաններ ներգրավել մարզերից, սակայն դա էլ իշխանությունների սրտով չէ, որովհետև նախ՝ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ գործ ունեն մարզայի ոստիկանները Երևանի անհնազանդության ակցիաների ժամանակ, երկրորդ՝ այդ պարագայում մարզերում ընդհանրապես ոստիկան չի մնա: Մյուս դժգոհությունը, մեր տեղեկություններով, վերաբերում է նրան, որ առանձին ոստիկանների, հատկապես բերետավորների պատճառով վարկաբեկվում է ողջ ոստիկանությունն, ու հասարակության զայրույթը տարածվում է բոլորի վրա:

Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները «հարցի լուծումը», կարծես թե, կրկին գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր