Տեսանյութ.Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ          Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զինծառայողի մաhվան դեպքով uպանության hատկանիշներով վարnւյթ է նախաձեռնվել․ՔԿ-ն մանրամասներ է հայտնել    

11 հուն 2024 11:51

Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել. Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներ

Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել. Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներԱրևմուտքը լուրջ ճնշում է գործադրում Անդրկովկասի երկրների, մասնավորապես Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանի վրա։

Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, Արևմուտքն օգտագործում է ֆինանսատնտեսական ներուժը՝ պարտադրելու իր հակառուսական մոտեցումները՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության պատճառով։ Ռուսական կողմը, ըստ Գալուզինի, Հայաստանին համարում է իր ամենամոտ դաշնակիցը, որպես իր շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների, թե՛ երկկողմ պայմանագրերի շրջանակներում։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում։

«Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր առանձին-առանձին, ոչ էլ Արևմուտքն ամբողջությամբ։ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներ, հնազանդություն, հետո ոչինչ՝ երկիրը և նրա ղեկավարությունը թողնելով բախտի քմահաճույքին»,- եզրափակել է Գալուզինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր