Ձորաղբյուրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները          Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար    

11 հուն 2024 19:03

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր