Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ          Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի       Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից    

12 հուն 2024 15:14

Հունիսի 13-ից մինչև հունիսի 14-ը կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

 կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Դուրյան, Վ.Տերյան, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Մ.Մկրտչյան թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 13-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 14-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր