Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2024 13:38

Տեսանյութ.Ոստիկանությունը ծառայության գաղտնի ձևեր էլ ունի․երբ նրա հրահանգները արդեն չեն կատարվում, պարտավոր է դիմել ուժին, և այդ ուժը իրավաչափ է, օրենքով նախատեսված

Ոստիկանությունը ծառայության գաղտնի ձևեր էլ ունի․երբ նրա հրահանգները արդեն չեն կատարվում, պարտավոր է դիմել ուժին, և այդ ուժը իրավաչափ է, օրենքով նախատեսված Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգություններին՝ Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստում պարզաբանեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Վերինս հիշեցրեց, որ ոստիկանությունը ծառայության տարբեր ձևեր ունի, այդ ձևերից մեկը գաղտնի կամ ծածուկ ծառայությունն է՝ բացահայտ և գաղտնի:

«Օպերատիվ ծառայողները իրականացնում են իրենց ծառայությունները հիմնականում ծածուկ եղանակով, և եթե օպերատիվ ծառայողը կրի ինչ-որ տարբերանշան կամ ինչ-որ տեղ նշի, որ ինքը օպերատիվ ծառայող է, ծիծաղելի կդառնա, և այդ օպերատիվությունը, գաղտնիությունը կբացահայտվի»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ կան օպերատվ ծառայողներ, որոնց արգելվում է ընդհանրապես որևէ տեղ ներկայանալ, նույնիսկ բանկերում, տեղեկանք տանել, նույնիսկ եթե ոստիկանն է կանգնեցնում, նույնիսկ եթե ձերբակալվում են, իրավունք չունեն ներկայանալու:

«Բնական է` ռիսկային այդ տարածքում, որտեղ հազարավոր մարդիկ են, վաղը, եթե մի դեպք լինի հանցագործության, ասելու եք՝ բա ուր էր ոստիկանությունը, ուր էին մեր օպերները: Մեղադրելու եք մեզ: Դրա համար օպերատիվ ծառայողն իրականացնում է իր ծառայությունը, և երբ օպերատիվ ծառայողը կդիմի վարչարարության, ինչ-որ հրահանգներ կտա, գործողություններ կանի, այդ ժամանակ նա արդեն ներկայանում է որպես աշխատակից, ներկայացնում է համապատասխան վկայական կամ ժետոն և այլ միջոցներ: Բայց եթե ծառայություն է իրականացնում, հավաքագրում, վերլուծում օպերատիվ իրավիճակը, այդ ժամանակ նա չի ներկայանում»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Մինասյանի հայտարարությանը, թե ոստիկանության գվարդիան խոշտանգում է ժողովրդին, Արմեն Խաչատրյանը հարց տվեց՝ պատկերացնո՞ւմ եք՝ եվրոպական ամենազարգացած երկրներում ցուցարարները այնպիսի վարք ցուցաբերեն, ինչպիսին մեզանում է, ինչպիսին կլինի ոստիկանության արձագանքը․ «Երբ ոստիկանությունը սպառում է հնարավոր բոլոր միջոցները հասարակական կարգը վերականգնելու կամ ապահովելու համար, երբ նրա հրահանգները արդեն չեն կատարվում, պարտավոր է դիմել ուժին, և այդ ուժը իրավաչափ է, օրենքով նախատեսված է»:

Ինչ վերաբերում է հայրենիքի պատշտպանությանը՝ ընդգծեց՝ բազմաթիվ ոստիկաններ իրենց կյանքը տվել են հայրենիքի պաշտպանության գործին, մասնակցել բոլոր պատերազմներին, և հենց ոստիկաններն են եղել առաջին զոհերը:

«Այս օրենքում նորմ կա, պարո՛ն Մինասյան, եթե ուսումնասիրեիք, որտեղ ռազմական դրության ժամանակ նախատեսվում է նաև այդ խնդիրը»,- ընդգծեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր