Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել. «Փաստ»
![Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718252218_12.06.24-lusadzaynayin-nrnakner.jpg)
Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:
Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ... Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 06․ 24 թ համարում։