Տեսանյութ. Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված.Քաղաքացիների վնասվածքները նաև բեկորային էին
Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ ժղովորդին պաշտպանող իշխանություն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց. «Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»։
Խոսլով նախօրեին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ, ոչ միայն լուսաձայնային էին,ն նաև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են», - ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված, այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։