Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներ
![Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներ Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-03/1519899342_77146.thumb.jpg)
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։
Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։