Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

13 հուն 2024 12:15

Տեսանյութ. Հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, հետագայում էլ գործելու է նույնկերպ.Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել

 Հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, հետագայում էլ գործելու է նույնկերպ.Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։

Ըստ նրա, ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա։

«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա գործողություններից տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև, միջին ծանրության։  Նա ասաց, որ քաղաքիներից մեկը վիրահատվել է, ձեռքերից մատներից 3 հեռացվել է, ինչի համար ցավում է։ 


«Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»,- ասաց Փաշինյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր