Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

14 հուն 2024 12:38

Փաշինյանը սպառնո՞ւմ է.Հույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով

Փաշինյանը սպառնո՞ւմ է.Հույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներովՀույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով. Փաշինյանը սպառնում է
«Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար»,-կառավարության նիստում ԼՂ-ից բռնագաղթած ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ասաց, թե շատ համբերատար և հանդուրժող են, չեն թաքցնում իրենց «սերը», բայց որևէ մեկն այն չպետք է ընկալի որպես իշխանության թուլություն։

«Հույս ունեմ, որ իմ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցող ժողովուրդը իր բողոքն է հայտնում «դելիմիտացիա» անվան տակ միակողմանի զիջումների դեմ, ինչպես նաև հայտարարում է, որ գործող իշխանությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող՝ նախընտրական և կառավարության ծրագրերով մատուցված իր խոստումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր