Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հուն 2024 12:20

Արդեն ադրբեջանցի պատգամավո՞րն է պահանջում՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ

Արդեն ադրբեջանցի պատգամավո՞րն է պահանջում՝Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջԱդրբեջանցի պատգամավորը հասցրել է Հայաստանը համեմատել կապիտուլացված Գերմանիայի հետ և պահանջել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ։

«Այսօր մենք խոսում ենք Հայաստանի Սահմանադրության փոփոխության և հարևան երկրներին տարածքային պահանջներից հրաժարվելու կարևորության մասին», - Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում իր միտքը ձևակերպեց պատգամավոր Թուրալ Գանջալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։ Հիշեցնենք, որ այս կերպարը նախկինում զբաղեցնում էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի պաշտոնը՝ այդ պաշտոնին անցնելով անմիջապես Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»։ «Պատերազմից հետո երկրները փոփոխություններ կատարեցին իրենց սահմանադրություններում։ Օրինակ, Գերմանիան և Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոփոխեցին իրենց սահմանադրությունը և լքեցին իրենց իրավահաջորդներին: Նույնն արեց Հայաստանի մտերիմ բարեկամ Ֆրանսիան 1947թ.-ին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ»,- ասաց Գանջալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր