Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հուն 2024 13:09

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրեց եվրոյի և դոլարի գործարքները. ՌԴ կենտրոնական բանկը պաշտոնապես ուժեղացրել է ռուբլին

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրեց եվրոյի և դոլարի գործարքները. ՌԴ կենտրոնական բանկը պաշտոնապես ուժեղացրել է ռուբլինՄոսկվայի բորսան հունիսի 13-ից կդադարեցնի դոլարով և եվրոյով առևտուրը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել հունիսի 12-ին՝ բորսայի պաշտոնական կայքում։ Թանկարժեք մետաղների և արժեթղթերի շուկաներում նույնպես կդադարեցվի ամերիկյան ու եվրոպական արժույթներով առևտուրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ժամեր առաջ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների նոր փաթեթի մասին այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք կապված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։ Ցուցակում ընդգրկվել է 33 անձ և շուրջ 300 ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Ի թիվս այլնի՝ սահմանափակումների են ենթարկվել Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, թե Կենտրոնական բանկը ապահովում է բոլոր շուկաների կայունությունը։

Հունիսի 14-ի համար ՌԴ կենտրոնական բանկը պաշտոնապես ուժեղացրել է ռուբլին։ Մեկ դոլարի փոխարժեքը սահմանվել է 88 ռուբլի 20 կոպեկ, ինչը 81 կոպեկով ցածր է նախկին արժեքից, մեկ եվրոյի համար սահմանվել է 94 ռուբլի 83 կոպեկ՝ եվրոն իջեցվել է 91 կոպեկով։

ԿԲ-ն նաև փորձում է փարատել արտարժույթային շուկայի հնարավոր բարդությունները, հայտարարելով, թե վերջին երկու տարիներին ռուսական շուկայում դոլարի և եվրոյի դերակատարությունը հետևողականորեն նվազեցվել է։ Առևտրային հոսքերը ուղղվել են Արևելք, գործարքների հաշվարկները կատարվել են ռուբլիով, չինական յուանով և բարեկամ այլ երկրների արժույթով, և ըստ կառույցի՝ այդ արժույթներով է կատարվում արտաքին գործարքների մոտավորապես 80 տոկոսը։

Իսկ անցած մայիսին Մոսկվայի բորսայում չինական յուանի գործարքները 54 տոկոս են կազմել, ինչը նշանակում է, որ հիմնական արտարժույթը արդեն ոչ թե ոչ դոլարն է, այլ չինական յուանը, նշում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։

Ուկրաինա ներխուժելու պատճառով Արևմուտքի սահմանած կոշտ պատժամիջոցները Ռուսաստանին զրկում կամ խիստ սահմանափակում են արևմտյան ընկերությունների հետ առևտուրը։

Հետևելով ԱՄՆ-ին, Բրիտանիան ևս այսօր հայտարարեց նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի հանդեպ։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողում այսօր հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակը տնտեսական ճնշումն ուժեղացնելն է, որպեսզի թուլացվի Ռուսաստանի հնարավորությունները ֆինանսավորելու իր ռազմական մեքենան։

«Պուտինը պետք է պարտվի, և կենսական կարևոր է նրան զրկել ձգվող հակամարտությունը ֆինանսավորելուց»,- հայտարարել է Բրիտանիայի վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր