ՀՅԴ-ն թիրախավորված է. 10 հոգու առևանգել են, փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել
![ՀՅԴ-ն թիրախավորված է. 10 հոգու առևանգել են, փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել ՀՅԴ-ն թիրախավորված է. 10 հոգու առևանգել են, փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718384987_ishxan-saxatelyan.jpg)
«Մեր Վայոց Ձորի կառույցի ղեկավար անդամներին շուրջ 10 հոգի` ձերբակալված են, ես կասեի առեւանգված, որովհետեւ իրենց գտնվելու վայրը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ: Իրենց շատ կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել` չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Այս պահին մեր պատգամավորները գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում փաստաբանների եւ պատգամավորների համար»,-ասաց նա:
Սաղաթելյանը պնդում է, որ ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է եւ իշխանությունը փորձում է կեղծ, շինծու գործերով ճնշում գործադրել, ինչը ՀՅԴ-ի վրա, սակայն, ըստ նրա, սա չի ազդելու:
Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ կին ձերբակալված կա, շուրջ 10 հոգի, սակայն կարող է թիվը փոխվել, քանի որ անընդհատ նոր տեղեկություններ են ստանում: