Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու անթույլատրելիության մասին.«Փաստ»
![Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու անթույլատրելիության մասին Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու անթույլատրելիության մասին](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/1525268049_nikol-2-14.jpg)
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն», «2018-ին ՀՀում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ»: Թե հեղափոխությունը, ինչ անուն էլ դնես դրան, ինչով փողոցով իշխանության գալ չէ, թողնենք քպականների «երևակայությանը»: Այ, թե ոնց է 2018-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրել, դա այլ թեմա է: Եթե խոսքը դեկտեմբերի ընտրությունների մասին է, ապա մինչ այդ եղել են ապրիլ-մայիսյան փողոցային իրադարձությունները, այսինքն, Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցով, ապա նոր կազմակերպել է ընտրություններ՝ լինելով իշխանություն:
Հետագա ընտրությունները ևս, ինչի մասին խոսում է նշյալ քպականը, կազմակերպվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում՝ կիրառելով տոտալ ռեսուրս, արձանագրելով մասնակցության ցածր տոկոս: Ընդ որում, 2018 թ. դեկտեմբերից հետո կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ստացած տոկոսները սրընթաց անկում են գրանցել, ընդ որում՝ 2021 թվականին նրանց փաստացի քվե է տվել բոլոր ընտրողների մոտ 25 տոկոսը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում