Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

15 հուն 2024 13:19

Այսպիսին կլինեն թյուրքական աշխարհի հեռանկարները՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում.«Ենի Ազերբայջան»

 Այսպիսին կլինեն թյուրքական աշխարհի հեռանկարները՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքու«Ենի Ազերբայջան»«Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը պատմել է թյուրքական աշխարհի հեռանկարների մասին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը եւ Միջին միջանցքի զարգացումը թույլ կտան թյուրքական պետություններին դուրս գալ համագործակցության նոր բազմակողմ պլատֆորմ, ինչպես նաեւ կամրապնդեն կապն ու ինտեգրումը թյուրքական աշխարհում«, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բուդաղովը հայտնել է, որ «2021թ. հունիսի 15-ին Շուշիի հռչակագրի ստորագրումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին ոչ միայն նշանավորել է երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունների անցումը ռազմավարականից դաշնակցայինի, այլեւ նպաստավոր հող է ստեղծել տարածաշրջանում եւ թյուրքական աշխարհում կայունության, բարգավաճման եւ զարգացման համար»։

Ադրբեջանցի քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությունները, «որը ներկայում Հարավային Կովկասի առաջատար պետությունն է եւ վերածվել է Եվրասիայի կարեւոր տարանցման հանգույցի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում, ոչ միայն ծառայում են միջպետական հարաբերությունների զարգացմանը թյուրքական աշխարհում, այլեւ ստեղծում են ապագայի նոր հեռանկարներ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր