Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

16 հուն 2024 22:05

Տեսանյութ.Ոչ մի բանից չենք վախենում, գործելու ենք, հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը

Ոչ մի բանից չենք վախենում, գործելու ենք, հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանըԲագրատ Սրբազանը տեսաուղերձ է հղել.

«Կարևոր հանդիպում ունենք վաղը՝ 18։30՝ ԱԺ-ի դիմաց։ Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված՝ կառավարության հրաժարականի ուղերձով։

Պետք է տեսնենք ու վկայենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, օտարացած ու հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստն, այդ իմաստով, չափազանց կարևոր է։

Երկրորդ հանգամանքը․ միասին հավաքվելու, մեկ բռունցք լինելու, նաև փաստելու այն մասին, որ հակառակ բոլոր չարախնդացողների, այս շարժումը, մեկ բռունցք դարձած, կա, գոյություն ունի։ Եվ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին, որպես հանցագործություն իշխանության կողմից արձանագրելով, ցույց տանք, որ ուժը մենք ենք։

Ոչ մի բանից չենք վախենում, գործելու ենք, հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը։ Այս շարժումը շարունակական է՝ անկախ բոլոր տեսակի անվանարկումների ու ռմբահարումների, դաժանության, որ իշխանությունները գործել են ժողովրդի հանդեպ։

Եվ երրորդը․ ասել ենք, որ պայքարը նոր ձևավորումներ ու վերադասավորումներ է ստանում։ Նաև այս պայքարով ու շարժումով վկայելու ենք այն աննկուն կամքի մասին, որ մեզանից յուրաքանչյուրը ստանձնել է։ Աշխարհին ունենք ասելիք։ Այս պայքարը իշխանափոխությունից ավելի արժեքային փոփոխության համար է։ Իշխանափոխությունը բաղադրիչներից մեկն է միայն»,- նշել է Սրբազանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր