Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

19 հուն 2024 13:05

Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել. ուղևորներն անորոշության մեջ են

«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորներն գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չեն հաղորդվում:
 
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ուղևորներից Գոհար Հակոբյանը։
 
Նա պատմեց, որ չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել: Սկզբում հաղորդվում էր անձնակազմի անդամներից մեկի վիճակի կտրուկ վատթարացման մասին, շտապօգնություն է եկել, սակայն չվերթի` հետագա ուշացման պատճառների մասին ընդհանրապես էլ չի հաղորդվել: Ուղևորները ենթադրում են, որ խնդիրը ինքնաթիռի անսարքության մեջ է:
 
«Մենք երկու անգամ գրանցում ենք անցել, մի քանի անգամ նստեցման ենք գնացել, բայց այդպես էլ չենք թռել։ Ուղևորներին, այդ թվում՝ երեխաներին և կանանց, պահել են փակ ավտոբուսում, տեղափոխել են ինքնաթիռի մոտ և թույլ չեն տվել ներս մտնել։ Հիմա, վերջապես, մենք ինքնաթիռի մեջ ենք, սակայն էլի դեռ չենք կարող թռչել»,– նշեց նա։
 
Հակոբյանը հավելեց, որ ոչ ընկերության ներկայացուցիչները, ոչ էլ Հայաստանի դեսպանատունը չեն արձագանքել իրավիճակին։ Ուղևորներին չեն ապահովել նվազագույն պայմաններով. բոլոր հարցումներին ի պատասխան ընկերության աշխատակիցները կոչ են անում կապ հաստատել «Wizz Air»–ի գլխամասի հետ, որոնց հեռախոսները չեն պատասխանում։
 
Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։
 
«Թռիչքը նախատեսված էր առավոտյան ժամը 06։00-ին, սակայն գրանցումն անցնելուց հետո՝ ժամը 03։30–ին մեզ հայտնեցին թռիչքի հետաձգման մասին և առաջարկեցին գիշերակաց։ Հյուրանոց հասցրին ժամը 07։30-ի սահմաններու և զգուշացրին, որ օդանավակայան են տանելու ժամը 09։00-ին։ Դեռ սպասում ենք հյուրանոցում: Հաղորդվել է, որ չվերթը տեղի կունենա ժամը 13:00–ից հետո»,– ասաց ուղևորուհին:
 
Ավելի ուշ պարզ դարձավ, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14։00–ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր