Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

19 հուն 2024 13:52

Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք

Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք«Այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր»,-ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նշեց, որ հունիսի 12-ի արձանագրումով՝ պայքարի վերադասավորման փուլ են մտել, որն ավելի ներառական, ավելի ընդգրուն է դառնալու, իր բովանդակությունը մնալու է նույնը։

«Այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից։ Դա Տավուշի շրջանում Կիրանց, Ոսկապար, Բաղանիս  գյուղերի նկատմամբ հարձակումն է, որի արդյունքում տեղի է  ունեցել բոլոր օրենքներին, Սահմանադրությանը,  միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ, միաժամանակ նաև որևէ երաշխավորների բացակայության պայմաններում։

Ըստ էության, դա ոչ սահմանագծում է, ոչ սահմանազատում, որը նույնությամբ շարունակվում է, եղել է հայրենիքի հանձնում հարկադրանքի և ճնշումների ներքո, որի հետևանքները մինչև օրս մեր տարածաշրջանի ժողովուրդը կրում է։

Ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում։ Այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները տեղական խնդիր չեն եղել։

Քովիդից ու պատերազմի օրերից սկսված, արդեն պարզ էր դառնում, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։ Հունիսի 12-ին ենթադրում էի, որ այս մարդիկ կգնան արյունահեղության, սակայն մտքից ծայրում չէի ուզում դրան հավատալ»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Սրբազանն ընդգծեց. «Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի ներքին կազմակերպչական վերադասավորումներով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք»։ 

Նա նշեց, որ թեև ճնշումներին, որոնցով փորձում են վախեցնել, սարսափեցնել մարդկանց, բայց ոչ ոք ոչ նահանջել է, ոչ էլ պայքարից հրաժարվելու միտում ունեն։ 

«Մեր պայքարի սկզբնավորությունը եղել է ճշմարտության մասին, մնացել է ճշմարտության մասին, շարունակվելու է ճշմարտության մասին։ Դա այլընտրանք  չունի, քան հաղթանակը։ Մեր պայքարի գաղափարը, օրակարգը հաշտության մասին է ու այդպես էլ մնալու է, դա այլընտարնք չունի։ 

Իսկ այդ պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանության հեռացումը, հրաժարեցումը, որը միայն մեկ բաղադրիչն է։ Սա ավելին է, քան իշխանության, արժեքների փոփոխության մասին է»,- ասաց Բագրատ Սրբազանը։  

Սրբազանն ընգծեց նաև. «Շարժումը լինելու է փողոցում, Շարժումը հրապարակը չի լքելու, այլ հակառակը, այն ընդգրկելու է Հանրապետության ողջ տարածքը։ Մենք պետք է դառնանք թելադրողը մեր երկրում։ 

Թե՛ մեծ, թե՛ փոքր կուսակցությունների, ներառյալ կուսակցություններ չներկայացնող քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունները մշտապես շարունակվում են։

Ստեղծում ենք նաև մեծ թվով խոսնակների ինստիտուտ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր