Տեսանյութ.Վստահ չեմ, որ Ֆրանսիայից գնած Caesar հաուբիցները կարող են օգտագործվել ՀՀ-ի տարածքում, գնահատում եմ որպես ցուցադրական ակցիա
![Վստահ չեմ, որ Ֆրանսիայից գնած Caesar հաուբիցները կարող են օգտագործվել ՀՀ-ի տարածքում, գնահատում եմ որպես ցուցադրական ակցիա Վստահ չեմ, որ Ֆրանսիայից գնած Caesar հաուբիցները կարող են օգտագործվել ՀՀ-ի տարածքում, գնահատում եմ որպես ցուցադրական ակցիա](https://www.7or.am/images/news/big/2024/06/1718777154_3.jpg)
«Զենքի նմուշի տեսանկյունից ես թերահավատորեն եմ վերաբերվում նման համակարգերին։ Սա զենք է, որը հարմար է որոշակի տեսակի պատերազմների համար, ուստի ես վստահ չեմ, որ այն հարմար կլինի լեռնային պատերազմների համար: Այն պարզ պատճառով, որ այն ունի շատ թույլ տեխնիկական պաշտպանություն։ Այդ զենքի միակ, գլխավոր առավելությունը նրա մանևրելիությունն է, բայց լեռնային պատերազմում, որտեղ շարժումը սահմանափակված է որոշակի շրջանակներով, չգիտեմ՝ դա կհամապատասխանի, թե ոչ»,-ասել է Սիվկովը։
Փորձագետի խոսքով՝ այդ զենքի մատակարարումը Հայաստանին Արևմուտքի հետ մերձեցման դրսևորում է։
«Հայաստանին այդ զենքի մատակարարման փաստը, որը հագեցած է գրեթե բացառապես ռուսական զենքով, խախտում է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, քանի որ այդ հաուբիցների կրակի կառավարման համակարգը տարբերվում է այն հաուբիցներից, որոնք օգտագործվում են նույն Հայաստանում՝ կիրառվելով խորհրդային և ռուսական արտադրության համակարգերի համար: Այդ հաուբիցների կրակային կառավարման համակարգը, որը կիրառվում է խորհրդային և ռուսական արտադրության համակարգերի համար, չի կարող օգտագործվել Հայաստանի տարածքում: Այդ պատճառով ես նման քայլը գնահատում եմ որպես ցուցադրական ակցիա, որի նպատակն է ցույց տալ՝ Հայաստանը շարունակում է մերձեցման կուրսը Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, որն այսօր հատկապես թշնամական դիրք է գրավում Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Սիվկովը։