Թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից. ավագանին կքննարկի որոշման նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երեւան քաղաքի հետեւյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք: Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչեւ ավագանու նիստի օրակարգ մտնելը. «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաեւ որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: