Ինչ հնարավոր է՝ արել եմ, անհնարինն էլ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/1526383132_rkezx_brf.thumb.jpg)
Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ինքն արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ և մնում է հիմա հետևություններ անել անցած ճանապարհից:
«Ամեն ինչ էլ արել եմ, ինչ հնարավոր է՝ արել եմ, ահնարինն էլ եմ արել։ Բայց մենք պետք է մեր անցած ճանապարհից հետևություն անենք, որովհետև մեզ մեր բոլոր հարևանների հետ թշնամացնում են, որ իրենք մեր ձեռքերով «շագանակներ հանեն»:
Հերիք եղավ, բոլ եղավ։ Բա մենք մեզ խելոք ժողովուրդ ենք համարում, խի՞ պիտի թողնենք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, չպիտի դա թողնենք։
Մենք ստեղ ենք ապրելու, ժողովու՛րդ, չենք կարա Հայաստանը վերցնենք, գնանք Ավստրալիա»,-եզրափակել է Փաշինյանը::