Հայտնի է ոստիկանության Նորքի բաժնում մահացած տղամարդու ինքնությունը․ ինչ է պատմում նրա կինը
![Հայտնի է ոստիկանության Նորքի բաժնում մահացած տղամարդու ինքնությունը․ ինչ է պատմում նրա կինը Հայտնի է ոստիկանության Նորքի բաժնում մահացած տղամարդու ինքնությունը․ ինչ է պատմում նրա կինը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/1538027875_arrest-2.jpg)
Ոստիկանության Մարաշի բաժին ներխուծած կանանցից Տիգրանուհի Քյոսայանը պատմում է, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:
Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում է եւ շշով հարվածում նրա դեմքին: դեպքի վայր են գալիս ոստիկանները, իբր իրավիճակը հանդարտեցնելու: Ըստ Տիգրանուհի Քյոսայանի` ամուսնուն հիվանդանոց տանելու փոխարեն տանում են ոստիկանության բաժին ու այնտեղ էլ ժամեր անց ամուսնու սիրտը կանգ է առնում: Այս ամենից հետո էլ Տրգրանուհին իր ամուսնու հարազատների հետ գնում է բաժանմունք, որ կարևոր փաստեր ներկայացնի, թե ոնց են ոստիկաններն ամուսնուն աստիճաններից գցում, ինչի հետեւանքով էլ նա բաժնում մահանում է ու բաժնում սկսվում է իրարանցում: