Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում       Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում    

20 հուն 2024 15:36

Արևմուտքը «ձեռք է քաշում» Զելենսկիից.ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար

Արևմուտքը «ձեռք է քաշում» Զելենսկիից.ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարԱրևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկիին: Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվության համաձայն, Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են այս տարվա մայիսի 20-ից ի վեր ստեղծված իրավիճակից, որում Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունն ամբողջովին կախված է Արևմուտքի աջակցությունից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնն Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը պարզաբանել է, որ «արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն Զելենսկին, երբ Ռուսաստանն ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում, իսկ հյուծված ու բարոյալքված ուկրաինական զորքերը հայտնվեն անելանելի վիճակում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր