Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 հուն 2024 09:30

ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին․«Հրապարակ»

ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին«Հրապարակ» օրաթերթը գրում է․  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թեւակոխել է պասիվ փուլ, ինչպես նախաձեռնողներն են ասում՝ վերակազմակերպման փուլ, սակայն իշխանություններին հանգիստ չի տալիս այս «մարած» շարժումը։ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով հրապարակ են նետում ապօրինի արված գաղտնալսումներ եւ փորձում ընդդիմության ներքին զրույցներով պառակտել ընդդիմադիր ուժերին։

Դիցուք, ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին, այդ նպատակն ունի։ ԱԱԾ-ի պառակտիչ գործողությունները, մեր տեղեկություններով, առաջիկայում շարունակվելու են: Ոմանց փորձելու են կոմպրոմատներով ու քրգործերով վախեցնել, մյուսներին` «վերբովկա անել»։ Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանը, չնայած բազմիցս հերքել է իր «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, սակայն դրանք համառորեն շարունակվում են` նորանոր մանրամասներ ի հայտ բերելով։ Ըստ դրանց, մինչեւ Երեւան գալը` Տավուշում, շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր