Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է խոսել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718282265_suren-petrosyan.jpg)
«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,-ասվում է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պետրոսյանը հունիսի 20-ին ասել էր, որ պատրաստվում է ասուլիս հրավիրել, իսկ մինչ այդ՝ նշել էր.
«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հրավիրած ասուլիսի ժամանակ Վազգեն Արքեպիսկոպոս Գալստանյանն ասել էր, որ Պետրոսյանին շատ հարցեր ունեն և սպասում են, որ նա վերադառնա Հայաստան ու տան այդ հարցերը, այնուհետև որոշումներ կայացնեն: