Արարատ լեռան վրա քաղաքացու դի է հայտնաբերվել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718970491_ararat-ler.jpg)
Հաղորդագրության համաձայն, 3 իրանցի լեռնագնաց հունիսի 14-ի առավոտյան սկսել են մագլցել Արարատ լեռը, իսկ գագաթին հասնելուց հետո՝ վերադարձի ընթացքում նրանցից մեկը սայթաքել է և ընկնելու արդյունքում մահացել:
Այլ լեռնագնացներից ստացված ահազանգի հիման վրա AFAD-ը որոնողափրկարարական աշխատանքներ է մեկնարկել, ինչի արդյունքում էլ միայն 5 օր անց՝ հունիսի 19-ին է հայտնաբերվել ծագումով իրանցի Էքբեր Հելիլի դին:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները 5 օր են տևել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: