Տեսանյութ.Մեր առավելությունն են Հհ-ի աշխարհագրական դիրքը և հարուստ մշակույթը.Նրանք, ովքեր կան մեր կողքին, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1718181961_azat-arshakyan.jpg)
Նրա խոսքով՝ մեծ պետությունները նույնպես շահում են Հայաստանի նման փոքր պետություններին ընդունելով Եվրոպական միություն։
«Օրինակ, Եվրոպացիները նույնպես շահում են։ Մեր նման դաշնակից և գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է, և դրա համար նրանք ինչ-որ բան պետք է զիջեն։ Օրինակ՝ անվտանգության դոնոր լինեն մեզ համար»,- ասաց Արշակյանը՝ արձանագրելով, որ մեր առավելությունն են Հայաստանի աշխարհագրական դիրքը և հարուստ մշակույթը։
«Մեր արժանապատվությունը չի վնասվում, երբ որ մենք դիմում ենք Եվրոպային։ Պետք է ասեմ, որ նրանք հրավիրել են մեզ, մենք անկոչ չենք։ Նրանք, ովքեր կան մեր կողքին, չեն ցանկանում, որ մենք գնանք, նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся, да?»,-ասաց Ազատ Արշակյանը։